Հասկանալի է, որ ՔՊ-ականների մոտ արդեն անհույս վիճակ է, բայց երբ Հասմիկ Հակոբյանի նմանները փորձում են ստեր տարածել ու տեղերը փոխել, դա ուղղակի ծիծաղելի է։ Հիշողությունը լավ բան է, տիկին Հակոբյան։ Արցախը հանձնողները, հողերը սեփական անգործությամբ ու ձախողված քաղաքականությամբ վտանգի ու կործանման տանողները, իրավունք չունեն անգամ շնչելու, էլ չեմ խոսում Արցախն ազատագրողների մասին բան խոսելու կամ նրանց հասցեին ստեր գրելու մասին։ Արցախն ազատագրող հաղթանակած սերունդը պատմություն է կերտել, իսկ դուք՝ այդ պատմությունը ծախած ու ուրացած իշխանություն, միակ բանը, որ կարող եք անել, լռելն է։
Լուրեր
Արցախն ազատագրող հաղթանակած սերունդը պատմություն է կերտել, իսկ դուք՝ այդ պատմությունը ծախած ու ուրացած իշխանություն ․Լևոն Էմիրյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ