Զգա՞ցիք ինչպես բոլորին մտցրեց իրեն հարմար օրակարգ․ադրբեջանցի զինվորը, որ եկել-հասել է ՀՀ սուվերեն տարածք, մտել ՀՀ քաղաքացու տուն, կրակել իր երեխաներին պաշտպանող կնոջը, «պարզվեց» դիվերսանտ չէ, քանի-որ «բռնվելու պահին չի դիմադրել», «պարզվեց, մայրը պարտավոր էր սպասել, մինչեւ իրեն ու իր երեխեքին ադրբեջանցին կկրակեր, /հետո կգար մեր «փառապանծ միլիցիան» ու ընտանիքի դիերը կտաներ անհայտ ուղղությամբ/,պարզվեց տղեն մոլորվել է, «մառախուղն» է պատճառը, պարզվեց, արտահանձնելը ճիշտ կլինի․․․ Էս բոլոր սերիալները արդեն «նայել ենք»։ Սա իր օրակարգն է․․Բոլորս էդ մասին ենք խոսում, վրդովվում։ Ու էս «նետված սցենարի» մեջ գրեթե չենք շեշտում, չենք խոսում կարեւորի մասին։ Լավ, բա քո սահմանապահ զինվորները, ԱԱԾ կոչվածը, հեռադիտակները, ուղեկալները, անվտանգային համակարգերը, սահմանի փշալարերը, լուսավորման սարքերը, տո հենց թեկուզ էն պահածոյի բանկեքը, որ ձեռ էիք առնում, է՞դ էլ չունեիք, թե, դուք վաղուց «պահածո» չեք ուտում, ձեր կերածը հիմա էս ժողովրդի նյարդերն են։ Այն, որ ՀՀ սուվերեն/առայժմ/ տարածքն անպաշտպան է, ապացույցի կարիք չունի, դե, «խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»: Ամենացավոտն այն է, որ ընդդիմությունն էլ էս խայծը կուլ տված մնացել է էմոցիայի ժանրում, ասում են, բա մայրական բնազդ, բա մայր էր , պետք է պաշտպաներ իր ձագերին։Հա, հազար անգամ ճիշտ է․․ Էդ դեպքում գուցե մայրերի մի կուսակցություն բացվի , միջպետական, սահմանային նորմերը թողնենք մի կողմ ու սպասենք, թե էլ ինչ «մոլորված» թշնամու զինվոր կգա, չէ որ Սյունիքում մառախուղները մշտական են։ հ․գ․էդ «մոլորվածին» կարտահանձնեն, չեմ կասկածում իսկ իր երկրում նա սաֆարովյան դափնիների կարժանանա․․