Նոր Գեղիում քաղաքացին, ըստ նախնական տվյալների, իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Հայրը և որդին ձերբակալվել են։
Լուրեր
Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են

Սկզբնաղբյուր: KARTSIQ