Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին։ «Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Եվ այն 10-ից մի փոքր ավելի տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեկ շնչին ընկնող եկամուտները, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են։ Մեր առևտուրը բարձրակետային՝ 2024 թվականին հասել էր 12,4 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտ 26-27 մլրդ դոլարի մակարդակում էր։ Եվ մենք, իհարկե, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին»,- ասել է Օվերչուկը։