Սևանցիներից Kartsiq.am-ի խմբագրություն հասած ահազանգերն ու մտահոգությունները վկայում են, որ համայնքային ընտրությունների շեմին Սևանում գործի են դրվել հակաժողովրդավարական ռեպրեսիաները ու մարդկանց վրա ճնշում գործադրելու մեթոդները։ «Միասնական համայնք» կուսակցության կողմից Սևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Վահրամ Գևորգյանի շուրջ հյուսված սկանդալային լուրերն ու իրողությունները խորը հարցեր են առաջացնում հասարակության մոտ։ Ըստ ստացված ստույգ տեղեկությունների՝ վերոնշյալ անձի խորին համոզմամբ նրա շանսերը հաղթելու շեշտակի նվազել են և տոկոսը մոտ չի անգամ 30% ին և այդ իսկ պատճառով Ծովագյուղից մինչև համայնքի մյուս բնակավայրեր, որտեղ թեկնածուն ունի սեփական բիզնեսներ և տնտեսական լծակներ շարքային աշխատողները բացահայտ կերպով ենթարկվում են կոշտ ռեպրեսիաների, վախի մթնոլորտի և կամայական հրահանգավորումների։ Մարդկանց զրկում են ազատ ընտրություն կատարելու իրավունքից՝ ստիպողաբար փորձելով ծառայեցնել սեփական քաղաքական ամբիցիաներին։ Ավելին, ահազանգերի համաձայն, «Գազպրոմ Արմենիայի» տնօրենները, թաքնվելով ՌԴ ղեկավարությունից և «Գազպրոմի» բարձրագույն ղեկավարությունից, սեփական նախաձեռնությամբ են ուղղորդում իրենց աշխատակիցներին, որպեսզի ընտրեն համար 6-ին՝ Վահրամին։ Այս ամենը տեղի է ունենում խիստ գաղտնի, մինչդեռ իրականում այս թեկնածուն սպասարկում է ՔՊ-ի շահերը և հանդիսանում է գործող իշխանության ստվերային արբանյակն ու նախագիծը։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են իշխանությունները առաջնորդվում բացահայտ երկակի ստանդարտներով։ Երբ խոսքը վերաբերում է իրենց շահերին սպասարկողներին, աչք են փակում ամեն ինչի վրա՝ կոպտորեն ոտնահարելով թեկնածուների հավասարության սկզբունքը։ Պետական ու պատկան մարմինները, որոնց ուղղակի պարտականությունն է ապահովել հավասար, արդար և մրցակցային պայմաններ բոլոր թեկնածուների համար, այսօր լռում են կամ փակում աչքերը այս ակնհայտ լծակների ու ճնշումների վրա։ Պահանջում ենք, որ պատկան մարմինները վերջապես ապահովեն հավասարություն և կանխեն ցանկացած ստվերային միջամտություն։ Այս իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել նորմալ ընտրարշավի սահմաններից՝ դառնալով ուղղակի սպառնալիք մարդկանց սահմանադրական իրավունքների և ազատ կամարտահայտման նկատմամբ։ Kartsiq.am-ի խմբագրությունը շարունակելու է բարձրաձայնել այս ամենը և լինելու է ծայրահեղ հետևողական, որպեսզի Սևան համայնքի ընտրությունները չվերածվեն իշխանական ստվերային խաղերի, շանտաժի ու ճնշումների թատրոնի։