ՀՀԿ ԳՄ անդամներ Հայկ Մամիջանյանն ու Հենրիխ Դանիելյանն իրազեկման ակցիա-զբոսանքի ընթացքում խոսել են սահմանադրական կեղծ բարեփոխումների, իշխանությունների շարունակական զիջումների և Հայաստանի գլխին կախված նոր վտանգների մասին։ Անդրադարձ է կատարվել երկրի ապագային, անվտանգությանը և ինքնիշխանությանը վերաբերող կարևոր հարցերի։ Միաժամանակ ՀՀԿ երիտասարդները Երևանի կենտրոնում իրականացրել են իրազեկման ակցիաներ։