Զարմանալի է, թե ինչպես են ոմանք կորցրել իրականության զգացումն ու ամոթը։ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքում կրկին հերթական ստերն ու հերյուրանքներն է տարածում ՀՀ 3րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Տիկի՛ն Հակոբյան, հիշեցնեմ մի պարզ ճշմարտություն. Արցախը հանձնած, հայրենիքի մի մեծ հատված թշնամուն նվիրած ու ծնկի բերած իշխանության ներկայացուցիչը բարոյական իրավունք անգամ չունի նայելու նրանց ուղղությամբ, ովքեր կերտել են այդ հաղթանակը։ Չի կարող Արցախը կործանածը խոսել Արցախն ազատագրողի մասին։ Սուտը կարող է ժամանակավոր տպավորություն ստեղծել, բայց փաստերը և պատմությունը փոխել չեք կարող։ Լռե՛լն ավելի արժանապատիվ կլիներ։
Քաղաքականություն
Չի կարող Արցախը կործանածը խոսել Արցախն ազատագրողի մասին․Սևան Աղաջանյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ