ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն ու համագործակցության շարունակական զարգացմանը։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։