Իմ նպատակը, որպես էկոնոմիկայի նախարար, Հայաստանի արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ և Մերձավոր արևելքի շուկա։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Ես թիրախ ունեմ, որ հաջորդ տարի մենք ավելի շատ արտահանում պիտի ունենանք ԵՄ, ավելի շատ արտահանում պիտի ունենանք ԵԱՏՄ, Մերձավոր Արևելքի երկրներ, Չինաստան։ Այսինքն երբևէ այդպիսի հակասություն մենք չենք դրել։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխենք ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառենք, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառենք։ Դա, իհարկե հնարավոր է։ Այս տարի մենք ԵՄ-ն էական ավելացրել ենք, ԵԱՏՄ-ի մասով որոշ ապրանքների գծով նվազում կա, որոշ ապրանքների գծով չկա։ Ի վերջո, ԵԱՏՄ-ն միայն ռուսական շուկան չի, ԵԱՏՄ-ն նաև Ղազախստանն է»,– ասաց նախարարը՝ նշելով, որ տրանզիտի հետ կապված՝ որոշ դեպքերում կան խնդիրներ ԵԱՏՄ շրջանակում։ Նրա խոսքով՝ մեր խնդիրն է 2027-ին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը ԵՄ, ԱՄՆ, ԵԱՏՄ, Մերձավոր Արևելք, Չինաստան, իսկ թե որտեղ կստացվի կամ չի ստացվի, կյանքը ցույց կտա, բայց չկա մի տնտեսական գոտի՝ սկսած մեր անմիջական հարևաններից մինչև աշխարհի ամենահեռու երկիրը, ուր ավելի շատ արտահանելու նպատակ չունենք»,–ասաց նա։