Հերթական ահազանգը Հայաստանում կալանքի կիրառման վտանգավոր ու քաղաքականացված պրակտիկայի մասին։ Մարդու ազատությունից զրկելը չի կարող վերածվել պատժի՝ առանց դատարանի վերջնական վճռի։ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է ենթարկվեն լիարժեք, անկախ և թափանցիկ քննության։ Իշխանությունը պարտավոր է հարգել մարդու կյանքի, արժանապատվության և առողջության իրավունքը։ Քաղաքական այլախոհների նկատմամբ կալանքը չպետք է օգտագործվի որպես ճնշման և քաղաքական հաշվեհարդարի միջոց։ Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Հանգուցյալին՝ հոգու խաղաղություն։