Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի քիմքին հաճո նոր Սահմանադրության ընդունումն ապահովելն է։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Նա, փաստորեն, իրականացնում է Ալիևի պահանջը։ Այն ամենը, ինչ մենք այսօր ունենք, նրա պարտվողաականության դրսևորումն է։ Եթե նա հաջողության հասած լիներ, նոր Սահմանադրությունը վաղուց արդեն ընդունված կլիներ, իսկ իրենից գոհ Ալիևը նրա հետ լավ ժամանակ կանցկացներ։ Բայց այս ամենը տապալվեց, և այդ պատճառով նրանք ստիպված եղան ծայրահեղ միջոցների դիմել։ Սա նրա հուսահատության և պարտվողականության դրսևորումն է», - ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով ընդդիմության ղեկավարների և ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները։
Քաղաքականություն
Սա Փաշինյանի պարտվողականության դրսևորումն է. Էդգար Ղազարյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ