Ինձ համար Ազգային ժողովը միշտ եղել է պատվաբեր, ազգային արժեքներ կրող վայր, որտեղ քննարկվում են հայրենիքի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Սակայն 2018 թվականից ի վեր ԱԺ-ն վերածվել է մի միջավայրի, որտեղ հայրենիքի ճակատագրական հարցերը հաճախ քննարկվում են անլրջությամբ, իսկ դրանց լուծումները միայն խորացնում են հասարակության հիասթափությունը։ Ցավալի է, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի օրոք խորհրդարանը հաճախ կորցնում է իր իրական առաքելությունը՝ դառնալով քաղաքական փոխհրաձգությունների ու խեղկատակության բեմ։ Եվ այսօր արդեն չեմ զարմանում, որ ԱԺ ամբիոնից բավարար բարձրաձայնում չեն ստանում հայ ռազմագերիների, Արցախի ժողովրդի իրավունքների և արցախցիների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հարցերը։ Երբ հայրենիքի ճակատագիրը դառնում է երկրորդական, չպետք է զարմանալ, որ դրա լուծումներն էլ չեն համապատասխանում ազգային շահերին։ Անի Խոսրովյան
Քաղաքականություն
«Ազգային ժողովի առաքելության կորուստը. Երբ հայրենիքի ճակատագիրը մնում է ստվերում»

Սկզբնաղբյուր: KARTSIQ