ՔՊ-ի որոշ պատգամավորներ դժգոհում են, թե դպրոցում «գրատախտակին գնալու» պահին ցուրտ էր։ Նրանց արժե հիշեցնել մի պարզ բան։ Օրինակ` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետությունն ապահովում էր, որ երեխաները կարողանան հանգիստ գնալ դպրոց ու համալսարան, սովորել, կրթություն ստանալ և «գնալ գրատախտակին» ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Արցախում։ Այսօր՝ ձեր իշխանության տարիների ծանր ձախողումների հետևանքով, մենք անցել ենք պատերազմի, մարդկային մեծ կորուստների և Արցախի ամբողջական հայաթափման միջով։ Ուստի, «գրատախտակին գնալու» մասին խոսելուց առաջ արժե հիշել ամենակարևորը․ այսօր Արցախում այլևս չկա հայ աշակերտ, որը կարող է գնալ այդ գրատախտակին։ Սա արդեն ոչ թե դպրոցի ջերմաստիճանի, այլ պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության հարց է։
Քաղաքականություն
Սա արդեն ոչ թե դպրոցի ջերմաստիճանի, այլ պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության հարց է

Սկզբնաղբյուր: KARTSIQ