«TRIPP» նախագիծը նախատեսված է քաղաքացիների կյանքը բարելավելու և հեշտացնելու համարԹրամ։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ «Չեմ կարող պատկերացնել որևէ ողջամիտ մարդու, որը կասի, թե սա մեզ պետք չէ»,— նշել է ԱԳ նախարարը։ Միրզոյանի խոսքով՝ TRIPP-ի շնորհիվ կդյուրացվի սահմանի հատումը ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Իրանի հետ։ «Հուսով եմ՝ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, և ինչ-որ պահի կմտածենք նաև այն մասին, թե ինչպես հեշտացնել գործարարների ու քաղաքացիների կյանքը»,— ասել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը։
Քաղաքականություն
«TRIPP» նախագիծը նախատեսված է քաղաքացիների կյանքը բարելավելու և հեշտացնելու համար․ Միրզոյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ