2026 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 193, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 88, «Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 36։
Քաղաքականություն
ԿԸՀ–ն բաշխել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովներում նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Սկզբնաղբյուր: KARTSIQ