Դեռ հայտնի չէ՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ․ դա ընդամենը հնարավոր սցենարներից մեկն է։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։ «Չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության վերաբերյալ», - հայտարարել է նա։ Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետն անձամբ է նշել, որ պետականամետ ընդդիմության ձևավորման ճանապարհին պետք է զգույշ լինել։ «Մեր կողմից նման ընդդիմություն ձևավորելու գաղափարը շատ վատն է, քանի որ իշխանության կողմից ընդդիմություն ստեղծելը քաղաքական համակարգի ամենավատ երևույթն է»,– նշել է Ալեքսանյանը։ Նա վստահեցրել է, որ իշխանություններին «գրպանային» ընդդիմություն պետք չէ։ Ալեքսանյանի համոզմամբ՝ իշխող ուժն այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր չպետք է գործադրի՝ բացի նոր ընդդիմություն ձևավորելու կոչերից։ Հասանելի է русский