ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»։ ՌԴ-ում ավարտվեցին Պետական դումայի ընտրությունները,որի արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան»-ը 2021 -ի ընտրությունների համեմատ ավելի բարելավեց իր դիրքերը։ Եթե 2021-ին Միասնական Ռուսաստանը հավաքել էր 49,82 տոկոս,ապա հիմա նա ստացավ 57,96 տոկոս ձայն։ 208 մանդատ էլ Միասնական Ռուսաստանը ստացել է մեծամասնական ընտրակարգով։ Փաստորեն ընդհանուր առմամբ իշխող Միասնական Ռուսաստանը Պետական դումայում կստանա 347 մանդատ եւ կունենա սահմանադրական մեծամասնիւթյուն,որի համար անհրառեշտ էր 301 մանդատ։ ՀՀԿ-ի գործընկեր ուժի այս հաջողությունը հերթական անգամ փաստում է,որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը վստահում է քաղաքական իշխանության նախ եւ առաջ արտաքին ու անվտանգային կուրսին։ Մեզ համար կարեւոր է գործընկեր Միասնական Ռուսաստան կուսակցության տպավորիչ ու վստահելի հաջողությունը։ Շնորհավորում եմ Պետական դումա անցած Միասնական Ռուսաստան-ի մեր գործընկերներին եւ հույս հայտնում,որ ՀՀԿ-ի ու Միասնական Ռուսաստան-ի միջկուսակցական համագործակցությունը ի շահ մեր պետությունների ու քաղաքացիների կշարունակվի։ ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին,որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»։
Քաղաքականություն
ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են

Սկզբնաղբյուր: KARTSIQ