Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգը ենթարկվել է աննախադեպ կիբեռհարձակման։ Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով՝ ողջ երկրում համացանցը ենթարկվել է զանգվածային հարձակման։ «Հիմնական թիրախը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների փոխանցման համակարգերն էին, այդ թվում՝ ընտրական տեղամասերից ստացվող ուղիղ հեռարձակումը»,- հավաստիացրել է Հովակիմյանը։ Ինչպես նշել է ԿԸՀ ղեկավարը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետները, ինչպես նաև միջազգային գործընկերները զբաղված են եղել այդ սպառնալիքների չեզոքացմամբ։ «Բարեբախտաբար, տեղամասերից տվյալների ընդունման և ձայների ընդհանուր հաշվարկի համակարգը ոչ մի րոպե չի դադարել աշխատել»,- հավելել է նա։
Քաղաքականություն
Հունիսի 7-ի ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում ՀՀ ԿԸՀ էլեկտրոնային համակարգը ենթարկվել է աննախադեպ կիբեռհարձակման․ Գալստյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ