ՀՀ ԱԺ նախագահ ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի, ԱԺ 5 պատգամավորներ կմեկնեն ԱՄՆ (Վաշինգտոն և Մանչեսթեր)։ Կարգադրության մեջ ասվում է, որ նրանք այնտեղ կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից կազմակերպվող «Օրենսդիր մարմնի դերը Միացյալ Նահանգներում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին։ Հիշյալ 5 պատգամավորներից 4–ը ՔՊ–ից են (Թագուհի Ղազարյան, Նոնա Հովհաննիսյան, Վլադիմիր Խաչատրյան, Միքայել Խաչատրյան), իսկ մեկը՝ «Ուժեղ Հայաստան»–ից (Լենա Մաթևոսյան): Գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Քաղաքականություն
ԱԺ 5 պատգամավորներ 2 շաբաթով մեկնել են ԱՄՆ «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելու. նրանցից 4–ը ՔՊ–ից է, 1–ը՝ «Ուժեղ Հայաստանից»

Սկզբնաղբյուր: KARTSIQ