Ռուսական անձնագիր ունեցող տասնյակ մարդիկ կային, որ մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին, հիմա ո՞ւմ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, անմիջապես իրենից հարցրեք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Դիտարկմանը, որ ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ արտաքին ուժը փորձել է ազդեցություն ունենալ, տնտեսական սահմանափակումներ է կիրառել, և դա արել է հօգուտ ընդդիմադիր ուժերի, նա ասաց. «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, հիմա էլ Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է այդպիսի հայտարարություններին շատ զգույշ վերաբերվենք, քանի որ դա ոչ մի անգամ մեզ օգուտ չի բերել»։