Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ։ Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։ 2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով։ Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»,- գրել է նա:
Քաղաքականություն
Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ