Սահմանադրության նոր նախաբանից հանել են քաղաքացիական համերաշխության մասին դրույթը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ ««Հայ ժողովուրդ» ձևակերպման փոխարեն որոշել են օգտագործել «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» արտահայտությունը, ինչը վկայում է այն մասին, որ այս իշխանությունները խնդիր ունեն «հայ ժողովրդի» հետ», - ասել է խորհրդարանական խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ առաջիկայում իրենք ավելի մանրամասն կանդրադառնան նոր Սահմանադրության նախագծին, քանի որ այժմ այն դեռ ուսումնասիրության փուլում է։
Քաղաքականություն
Իշխանությունները «հայ ժողովուրդ» ձևակերպման փոխարեն որոշել են օգտագործել «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» արտահայտությունը․ Աբրահամյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ