ՀՀ նոր Սահմանադրության նախագծով նախատեսում է վերացնել ՀՀ քաղաքացիությունից զրկելու սահմանադրական արգելքը։ Ըստ այդմ, սահմանվում է, որ օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ թույլատրվում է՝ քաղաքացիությունից զրկելը՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Մինչդեռ գործող Սահմանադրության հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքի համաձայն. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։