ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Այցի շրջանակում նախարարը երեկ հանդիպել է ԻԻՀ նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Գրիգոր Հակոբյանը: Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ երկարամյա համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։ Այնուհետև Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդին։ Կողմերն ընդգծել են նախորդ շաբաթ Երևանում կայացած ՀՀ-ԻԻՀ միջկառավարական նիստի հաջող ընթացքը, ինչպես նաև դրա շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործման կարևորությունը։ ԻԻՀ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։
Քաղաքականություն
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգը

Սկզբնաղբյուր: KARTSIQ