Հայաստանի խորհրդարանն ընդունել է գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պահպանման և պաշտպանության մասին Ղազախստանի հետ միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։ Բացի դրանից, առաջին ընթերցմամբ ընդունվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ ՆԳՆ մասնագիտացված ուսումնական հաստատություններ պետական պատվերով ոստիկանի կամ փրկարարի մասնագիտությամբ ընդունվողներին (ուսման տևողությունը՝ 1,5 տարի) տարկետում է տրամադրվում։ ՆԳՆ համակարգում 10 տարի անընդմեջ ծառայելու դեպքում (մինչև 35 տարեկանը) շրջանավարտները կազատվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։ 2027 թվականի համար նախատեսված է 70 տեղանոց քվոտա։ Ընդունվել է նաև ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Փոփոխությունների փաթեթի ընդունման արդյունքում կվերանայվեն խնդրահարույց և հնացած դրույթները, իսկ օրենսդրական ակտերի նորմերն ամբողջությամբ կհամապատասխանեցվեն միմյանց։ Առաջին ընթերցմամբ ընդունվել են նաև սահմանամերձ բնակավայրերի սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխությունները, Հարկային օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները։
Քաղաքականություն
Հայաստանի խորհրդարանը մի շարք օրինագծեր է ընդունել

Սկզբնաղբյուր: KARTSIQ