Հայկական ընդդիմադիր էլիտան քաղաքական առումով ռուսական է։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ի պատասխան՝ դահլիճից հնչել է. «Գլխավորը՝ թուրք չլինելն է»։ Տեղից ելույթ ունեցողը «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն էր։