«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե Փաշինյանը խնդրի, Ռուսաստանը կբարձրացնի գազի գինը, իսկ եթե չխնդրի՝ չի բարձրացնի։ «Կտեսնենք»,- նշել է նա։ Անդրադառնալով իր կալանավորման պատճառներին, մասնավորապես պաշտպանական կողմի հայտարարությանն այն մասին, թե դա Բաքվի պահանջն է, քաղաքական գործիչն առաջարկել է պատճառները փնտրել «Փաշինյանի գլխում»՝ հավելելով, որ Փաշինյանն ինքը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին՝ հաշվի առնելով, թե որքան դժբախտությունների պատճառ է դարձել։ Դիտարկմանը, թե Փաշինյանը հավաստիացնում է, որ վարչապետության տարիներին ազնիվ աշխատանքով ոչինչ չի դիզել, Կարապետյանն արձագանքել է հեգնանքով․ «Կասկածում եմ: Եթե մարդը շատ է խոսում, նշանակում է՝ շատ էլ ունի»։ Վարչապետի վերջին հարձակումներն ու հայտարարությունները նա բացատրել է «հերթական սրացմամբ», իսկ «ամեն ինչ խլելու» սպառնալիքներին վերաբերվել է գրեթե հումորով․ «Ո՞վ է վարչապետը․ կրկին գողացել է ձայները, որպեսզի ավելի երկար մնա աթոռին։ Ընդդիմության առաջնորդները դուրս կգան բանտերից, իսկ նրանք, ովքեր պետք է նստեն՝ կնստեն»։ Նրա խոսքով՝ «իրական Հայաստանի» գաղափարը հանգում է Հայրենիք չունենալուն․ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ նա չկարողանա առաջ տանել այդ գաղափարախոսությունը»,- խոստացել է Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ կարվի անհրաժեշտ ամեն ինչ, իսկ հաջորդ վարչապետը լինելու է ինքը։ Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կառուցելու ծրագրերը պարզաբանելու մասին խնդրանքին Կարապետյանը հայտնել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իշխանությունների ձեռքերը չհասնեն Տիգրանաշենին (իշխանությունների ծրագրերում այն Ադրբեջանին «վերադարձնելն» է)։
Քաղաքականություն
Եթե Փաշինյանը շատ խնդրի ՌԴ-ից, գազի գինը կբարձրացնեն. Սամվել Կարապետյան

Սկզբնաղբյուր: KARTSIQ