✝️ Հելոուինի սովորույթները կապվում են հին կելտական Սամհեյնի տոնի և մահացածների ու ոգիների մասին պատկերացումների հետ։ Այսօր Հելոուինը շատերի համար պարզապես տարազների ու զվարճանքի տոն է, սակայն դրա խորհրդանիշներից մի քանիսը շարունակում են առնչվել մահվան, սարսափի և գերբնական ուժերի թեմաներին: Քրիստոնյայի համար կարևոր է խորհել՝ արդյոք այդպիսի խորհրդանիշներն ու սովորույթները համահունչ են իր հավատքին։ Մենք հավատում ենք Քրիստոսի լույսին, կյանքին ու հույսին, ուստի կարող ենք ընտրել չմասնակցել տոնի այն ձևերին, որոնք հակասում են մեր քրիստոնեական համոզմունքներին։ Շնորհակալություն և գնահատանք այն հայ երիտասարդներին, որոնք հավատարիմ են մնում իրենց հավատքին։ Հայ երիտասարդը պետք է լինի քրիստոնեական արժեքների կրողը, ապավինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, պահպանի հավատը Սուրբ Երրորդության հանդեպ և փառաբանի մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Թող Տերը պահապան ու օրհնյալ դարձնի մեր երիտասարդներին և զորացնի նրանց հավատքի ու բարու ճանապարհին։ #H_Danielyan