«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Երևանի 2808-ամյակի առթիվ։ «Երևանը մեր տունն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը։ Այն պետք է լինի ապահով, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի քաղաք՝ պահպանելով իր պատմական դիմագիծն ու շարունակաբար զարգանալով։ Երևանցիները խաղաղություն են ցանկանում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների։ «Ուժեղ Հայաստանն» ամեն օր աշխատում է հանուն Ուժեղ Երևանի՝ Ուժեղ Հայաստանի մայրաքաղաքի։ Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Երևան»։
Հայաստան
Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Սկզբնաղբյուր: KARTSIQ