Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) անցկացվող Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Դենիզ Պիրես դե Կարվալյոյի հետ։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում նախարար Թորոսյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության դերը՝ միջմշակութային երկխոսության խթանման, գիտության ոլորտի զարգացման, ինչպես նաև ներառական հասարակությունների ձևավորման գործում։ Նախարարը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու դրանց իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները․ մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ժողովրդագրության, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Առանձնակի շեշտվել է նաև ռասիզմի և խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության ապահովման ուղղություններով շարունակական ու համատեղ ջանքերի կարևորությունը։ Դենիզ Պիրես դե Կարվալյոն ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության շրջանակում նախատեսվող ծրագրերը․ այս համատեքստում ընդգծվել է փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Հայաստան
Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն. Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր փոխտնօրենի հետ

Սկզբնաղբյուր: KARTSIQ