Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից: Սահմանադրական դատարանում հոկտեմբերի 14-ին մի քանի ժամ շարունակ փորձել են նոր նախագահ ընտրել: Առաջադրվել է երկու թեկնածու. Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է, իսկ Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը: Երկու թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքել: Անցկացվել էր երկրորդ փուլ, որի ընթացքում ևս բարձր դատարանի նախագահ չէր ընտրվել: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին լրացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Դիլանյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Սահմանադրական դատարանն իր կազմից պետք է ընտրի նոր նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։