ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել։ E-draft.am հարթակում շրջանառության է դրվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ստեղծելու, ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ռեեստրում առկա տվյալներին մշտական հասանելիություն են ունենալու ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, Արտաքին հետախուզական ծառայությունը, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն: Նախատեսվում է, որ ռեեստրում տվյալները ձևավորվելու են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։ Միաժամանակ յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատ¬վու¬թյան փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությունը փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ ռեեստր մուտքագրելու նպատակով։ ԱԱԾ-ն ռեեստրի հասանելիություն է ունենալու ամբողջական ծավալով։ Բացի այդ, ռեեստրում պահպանվող տվյալների հասանելիություն են ունենալու նաև ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունները, արտաքին հետախուզության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն։