Եզրաս արքեպիսկոպոսը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը՝ քրիստոնեական արժեքների հարցում նրա դիրքորոշման համար։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը՝ քրիստոնեական արժեքների հարցում նրա դիրքորոշման համար։ «Երախտագիտություն ենք հայտնում քրիստոնեական արժեքների նկատմամբ ձեր վերաբերմունքի համար»,– նշել է Եզրաս արքեպիսկոպոսը։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդական միասնության օրը շփվել է կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ։ Պետության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին և կրոնական դավանանքների ներկայացուցիչներին շնորհավորել Ժողովրդական միասնության օրվա առթիվ։