Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Շվեյցարիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ հղելով իր բարեմաղթանքները։ Դեսպան Անդրեա Բարբարա Բումանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին։ Կարևորվել են անտառային տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մասնակցային կառավարման և այլ ոլորտներում շվեյցարական լավագույն փորձի փոխանակման ու կիրառման հնարավորությունները։
Հայաստան
Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Սկզբնաղբյուր: KARTSIQ