Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հետամուտ լինել Հայ Առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրական փոփոխություններին։ Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցում։ Պատասխանելով այն հարցին, թե որն է ՀԱԵ-ի վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցի նպատակը, որտեղ ներկայացված են տարբեր աղբյուրների հղումներ, սակայն չկան ռուսական կողմի ազդեցության վերաբերյալ փաստեր՝ ինչպես պնդվում էր նախկինում (չնայած ՌԴ-ն հիշատակված է ավելի քան 30 անգամ), Փաշինյանը հայտարարեց, որ հղումները բերված են «ցույց տալու համար, որ ճգնաժամը մենք չենք ստեղծել, դո՛ւք եք այն ստեղծել։ Ճգնաժամի հեղինակները մենք չենք, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Այն գոյություն ունի մեզանից անկախ»։ Փաշինյանի խոսքով՝ զեկույցի նպատակն է ցույց տալ ՀԱԵ որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը։ Վարչապետի համոզմամբ՝ Եկեղեցին բռնազավթված է, քանի որ Եկեղեցին կաթողիկոսը կամ եպիսկոպոսները չեն, այլ հավատացյալ ժողովուրդը, որն այսօր մեկուսացված է եկեղեցու կառավարումից։ Փաշինյանը նաև հայտնեց, որ բարձրացված հարցով (ի դեմս եպիսկոպոսների՝ որպես ազդեցության գործակալների) կստեղծվի քննիչ հանձնաժողով։ Ավելին, վարչապետն անհրաժեշտ է համարում կատարել օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք «կվերացնեն եկեղեցու բռնազավթումը, որպեսզի ժողովուրդը լիարժեքորեն մասնակցի եկեղեցու կառավարմանը։ Կտրիճ Ներսիսյանն (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի աշխարհիկ անունը - խմբ․) չի որոշում, այլ հոտը։ ԿԳԲ-ի գործակալները չպետք է քահանա նշանակեն։ Եվ մենք կգնանք այդ լուծումներին՝ հիմնվելով նաև Սահմանադրության վրա։ Հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։ Վարչապետը նաև ընդգծեց, որ չպետք է լինեն աշխատավարձ չստացող քահանաներ, և պետք է հաշվառվի Եկեղեցի մուտք գործող յուրաքանչյուր լուման՝ որքան գումար է ստացվել և ինչի վրա է այն ծախսվել։ Քահանաները պետք է օգտվեն սոցիալական երաշխիքներից։ «Էլ չեմ խոսում այն մասին, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, և պետությունը դրա համար կօգտագործի բոլոր լծակները։ Ո՞վ է նա, որ նստի Մայր աթոռում։ Նա ոչ ոք է»,- հայտարարեց Փաշինյանը՝ օգտագործելով մի շարք որակումներ, որոնք կոչված էին ընդգծելու «եկեղեցին բռնազավթած» Կաթողիկոսի կողմից սրբապղծության բարձր աստիճանը։ Փաշինյանը խոստացավ, որ և՛ որպես վարչապետ, և՛ որպես ՀԱԵ հետևորդ, հնարավոր ամեն ինչ կանի Գարեգին Երկրորդին հեռացնելու համար։ Պատասխանելով այն հարցին, որ եթե նախկինում հանդիպել է Կաթողիկոսի հետ, ապա ի՞նչ սև կատու է անցել նրանց միջով, Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականին «չէին ցանկանում միջամտել՝ համարելով, որ պետք չէ խառնվել եկեղեցու գործերին», սակայն «կան սահմաններ»: «Իրենք իրենց ձեռքով բացեցին դուռը, և մենք կմտնենք իրենց իսկ բացած դռնով», — խոստացավ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ օրենսդրությամբ կրոնական կազմակերպություններին հստակ արգելված է քաղաքական քարոզչությունը: Վարչապետի պնդմամբ՝ եկեղեցին շեղվել է այդ կանոնից, իսկ պատասխանատուն Կտրիճ Ներսիսյանն է: Փաշինյանը հավելեց, որ գործելու են «քայլ առ քայլ, համակարգված ու անշեղորեն՝ առաջ շարժվելով միլիմետր առ միլիմետր»:
Հայաստան
Փաշինյանը մտադիր է հասնել Հայ Առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունների կարգավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների

Սկզբնաղբյուր: KARTSIQ