Հոկտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Huawei ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերը և շահագործման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: «Հանդիպման ընթացքում Huawei-ի փորձագետները ներկայացրել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերն ու ստանդարտները, ինչպես նաև այդ համակարգերի շահագործման պայմանները և աշխատանքային ցիկլերը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ պահեստավորման համակարգերի կիրառման միջազգային օրինակների դիտարկմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։