Իսկ ինչպե՞ս կարող են Հայաստանում նոր ընտրություններն ազդել Սահմանադրության փոփոխության վրա։ Դրա մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Փաշինյանը վստա՞հ է, որ նոր ընտրությունների արդյունքներով ինքը կունենա այդ սահմանադրական մեծամասնությունը։ Իսկ այն բանից հետո, երբ այդ մեծամասնությունը քվեարկի, հանրաքվեի կարիքն այլևս չի լինի։ Իսկ բնակչությունն ինչպե՞ս կքվեարկի հանրաքվեում։ Ես իշխող ուժի համար որևէ ռացիոնալ մոտիվացիա չեմ տեսնում՝ նման քայլերի գնալու համար։ Առավել ևս, որ դրանք, ըստ իս, ոչ մի բանի չեն կարող հանգեցնել։ Մենք տեսանք, թե ինչպես էր իշխանությունն աշխատում ընտրություններում, բայց նրանց իրականում նույնիսկ ձայների կեսը չհաջողվեց հավաքել։ Այդ պատճառով ես չեմ կարծում, թե դա գոնե մի քիչ լուրջ է»,- նշել է Իսկանդարյանը։ Ավելի վաղ Փաշինյանը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ նոր Սահմանադրություն ընդունելու նպատակով:
Հայաստան
Իսկ ինչպես կարող են Հայաստանում նոր ընտրություններն ազդել Սահմանադրության փոփոխության վրա. քաղաքագետ

Սկզբնաղբյուր: KARTSIQ