Հայաստանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5–7 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի −3-ից −1, իսկ վաղը ցերեկը՝ +10-ից +12 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+11, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+10, Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+16, Տավուշում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +15+18, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+12, Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13, Արմավիրում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +10+13, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+19, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+14։
Հայաստան
Եղանակը Հայաստանում. տաքացում

Սկզբնաղբյուր: KARTSIQ