‼️ՀՐԱՏԱՊ‼️ ‼️ՏԱՐԱԾԵԼ‼️ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո համայնքում սկսվել է մարդաորսը: Բանն այն է, որ ընտրապայքարին մասնակցած Նոր Դարաշրջան կուսակցության ավագանու երեք անդամներն ինքնաբացարկ են հայտարարել, քանի որ օրենքի պահանջով ավագանու կազմում պետք է լինի նաև ընդգրկված ընդդիմադիր ուժ, այդ իսկ պատճառով մեր տեղեկություններով, ՔՊ-ականներն անցել են գործի, ընդհուպ բավականին խոշոր գումարներ են առաջարկում ընդդիմադիրներին, որպեսզի հետ վերցնեն ինքնաբացարկի դիմումները և ապահովվեն ՔՊ-ի օգտին քվեարկություն: Ի դեպ, Նոր Դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ ՔՊ-ին և, առհասարակ, ոչ մի այլ ուժի միավորվելու որոշում չունեն: