«Երեւան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել՝ նորմերից շատ քիչ, Շտապօգնություն ենք կանչել, որովհետեւ երեխաների ինքնազգացությունը մի պահ վատացել է։ «Շտապօգնության կարիք անգամ չի եղել, որեւէ վտանգ այս պահին չկա»,– հայտնեցին կենտրոնից։ Ի դեպ, րոպեներ առաջ կենտրոնը գհայտարարություն է տարածել, որ այսօր լողավազանը չի գործի։ Հիշեցնենք, որ «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից վերցված նախկին «Մուլտի Ոուելնես» սպորտային համալիրն է։ Ծառուկյանին կալանավորելուց հետո կենտրոնը անցել է քաղաքապետարանի ենթակայության ներքո։