Չեմ կարող և չեմ ցանկանում մեկնաբանել Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները, քանի որ դա իրենց գործն է։ Կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցում հոկտեմբերի 22-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր առանձին հարաբերություններն ունենք, և, ինչպես արդեն ասել եմ, աշխատելու ենք այդ ուղղությամբ», - նշել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք, որ Բաքվի և Անկարայի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվել էր հիջաբ կրելը։ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից մեկը քննադատել էին այդ քաղաքականությունը՝ այն որակելով որպես կրոնական իրավունքների սահմանափակում։ Բաքուն կոշտ էր արձագանքել հնչած քննադատությանը՝ շեշտելով, որ Թուրքիան չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին։