Հոկտեմբերի 16-ին Հռոմում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թոմ Վան Կամպենի հետ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության շարունակական զարգացումը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և խորհրդարանական մակարդակում փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հեռանկարներին։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի առնչվող թեմաներ։