Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում Հայաստանի գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։ Այս մասին նշվում է Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների պատրաստած զեկույցում։ «Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներմուծումն արժեքային արտահայտությամբ... կավելանա 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389 միլիոնից հասնելով 657,5 միլիոն դոլարի»,— ասվում է զեկույցում։ Պարզաբանվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան գազի ներմուծման սցենարային գնահատականը հիմնված է հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գնի վրա՝ մատակարարումների ֆիզիկական ծավալների պահպանման պայմաններում։ «Հազար խորանարդ մետրի դիմաց գործող 177,5 դոլար բազային արժեքի համեմատ՝ գնի աճը կկազմի շուրջ 69%»,— հավելվում է զեկույցում։
Հայաստան
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստան գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով

Սկզբնաղբյուր: KARTSIQ