Ուղիղ 10 տարի առաջ՝ 2016-ի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սա էր Սերժ Սարգսյանի արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունքներից մեկը։ Ու Ալիեւի այս հայտարարությունն արվեց Ապրիլյան պատերազմից ամիսներ անց։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք Ալիեւն է վերջինիս սսիպում ոչ միայն ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս,այլ նաեւ պահանջում է հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից։ Ու այսքանից հետո դեռ կան «մոլորյալներ»,ովքեր փորձում են ասել ՝«ոչ նախկինում էր լավ ու ոչ էլ՝ հիմա»։ Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում Հայաստանը հաղթած պետություն էր,իսկ Փաշինյանի ժամանակ… դժբախտաբար պարտված։