Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը: «Հարգելի' քաղաքացիներ, նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ Միգրացիայի և քաղաքացիությ ան ծառայությունը չեղարկում է նույնականացման քարտերի և անձնագրերի ուշ ժամկետների հերթագրումները։ Եթե ստացել եք չեղարկման վերաբերյալ ծանուցում, ապա առաջարկում ենք սպասել և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։ Իսկ եթե ցանկանում եք ձեռք բերել հին նմուշի փաստաթուղթ, առաջարկում ենք մինչև առաջիկա շաբաթվա ավարտը մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ձեզ հարմար ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայաստան
Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը

Սկզբնաղբյուր: KARTSIQ