Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ամփոփվել են 2026 թվականին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Խորհրդակցությունների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2027 թվականի ծրագիրը։
Հայաստան
Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

Սկզբնաղբյուր: KARTSIQ