ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և բանակցություններ վարել միջուկային զինաթափման շուրջ։ «Մենք արդեն հանդիպում ենք ծրագրել [ՉԺՀ] նախագահ Սի Ծինփինի հետ։ Բացի այդ, նախատեսվում է միջուկային զինաթափման հարցով հանդիպում։ Որքանով հասկանում եմ, այն չափազանց կարևոր է, հնարավոր է՝ ամենակարևորը։ Խոսքը տարբեր երկրների ապամիջուկայնացման մասին է»,– նշել է նա՝ Տեխաս նահանգից վերադառնալիս Վաշինգտոնի մերձակա «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում։