Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում սպանել են Աֆսանե Ագիլային, որը ղեկավարում էր Մեհրեստան շրջանի «Բասիջ» կամավորական ուժերի կենտրոնը, հայտնում է Mehr-ը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ կնոջը գնդակահարել են նրա տան մուտքի մոտ։ Հաղորդվում է, որ հարձակվողները առնչություն են ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Սա արդեն երկրորդ կնոջ սպանությունն է Սիստան և Բելուջիստան նահանգում մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում։ Անցյալ շաբաթ ճանապարհեզրի ականի պայթյունի հետևանքով զոհվել էր մայոր Նոսրատ Էֆթեխարին՝ նահանգի ոստիկանության պետի տեղակալը։
Միջազգային լուրեր
Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին

Սկզբնաղբյուր: KARTSIQ