Մեքսիկայի Ապոդակա քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռի՝ ճանապարհի երթևեկելի հատվածում ընկնելու հետևանքով տուժել են անձնակազմի երկու անդամ և չորս ուղևոր։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը։ Ինչպես գրել է պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին։ «Դել Նորտե» միջազգային օդանավակայանից թռչող ինքնաթիռը շեղվել է ուղղությունից և ընկել Լորեդո մայրուղու վրա։ Պատահարի հետևանքով խաթարվել է երթևեկությունը մայրուղու երկու ուղղություններով։ Դեպքի վայրում աշխատում են տեղի արտակարգ ծառայությունները։ Մեքսիկայի քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը սկսել է ավիավթարի հանգամանքների քննությունը։
Միջազգային լուրեր
Մեքսիկայում ինքնաթիռի՝ ճանապարհին ընկնելու հետևանքով վեց մարդ է տուժել

Սկզբնաղբյուր: KARTSIQ