ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներ Յասամին Անսարին և Ռո Խաննան Կոնգրեսին կոչ են արել արգելափակել Իրանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների ֆինանսավորումը։ Կոչը հնչել է պետական ծախսերի հաստատման վերջնաժամկետի՝ դեկտեմբերի 11-ի շեմին։ Եթե օրենսդիրները համաձայնության չգան ֆինանսավորման հարցում, երկրին սպառնում է դաշնային կառավարության աշխատանքի կասեցում։ Համատեղ տեսաուղերձում Անսարին հայտարարել է, որ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններում ամերիկացիները անհամաձայնություն են հայտնել տեղի ունեցողի վերաբերյալ։ Նա մատնանշել է ամերիկացի 23 զինծառայողի և Մերձավոր Արևելքում հազարավոր մարդկանց մահը, ինչպես նաև վառելիքի գների և կենսապահովման ծախսերի աճը։ «Մենք պետք է վերջ դնենք պատերազմին», — հայտարարել է Խաննան։ «Մենք վերջ դրեցինք Վիետնամի պատերազմին, երբ Կոնգրեսը հրաժարվեց ֆինանսավորել Վիետնամում հարձակողական մարտական գործողությունները։ Մենք պետք է դադարեցնենք Իրանում հարձակողական գործողությունների ֆինանսավորումը», — հավելել է նա։ Օրենսդիրները Կոնգրեսին կոչ են արել քայլեր ձեռնարկել մինչև դեկտեմբերի 11-ը՝ ընդգծելով, որ ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն երկրի ներքին խնդիրների լուծմանը։ «Ամերիկացի հարկատուների գումարներից այլևս ոչ մի դոլար չպետք է ծախսվի այս պատերազմի վրա», — հայտարարել են նրանք։
Միջազգային լուրեր
Դեմոկրատները կոչ են արել դադարեցնել Իրանի դեմ հարձակողական գործողությունների ֆինանսավորումը

Սկզբնաղբյուր: KARTSIQ